Համաբուհական ուսանողական բանավեճի առաջնություն Vol. 2

Ավելի քան 6 ամիս տևած առաջին մրցաշարին մասնակցեց 20 թիմ՝ ավելի քան 120 մասնակից ՀՀ մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններից։ Առաջին մրցաշարի շուրջ 25 խաղերի ամփոփումից հետո, մրցաշարի երկրորդ՝ «Երկխոսությունների հարթակ» փուլում, լավագույն 6 թիմերը բանավիճեցին ԱԺ պատգամավորների, քաղաքացիական ոլորտի մի շարք առաջատար փորձագետների հետ։

Այժմ մեկնարկում է համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության երկրորդ մրցաշարը։

Առաջնությանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորող ուսանողները։

Թիմերը պետք է ձևավորվեն 6 ուսանողներից և կարող են լինել՝

  • միևնույն ուսումնական հաստատության տարբեր ֆակուլտետներից և կուրսերից հավաքական թիմեր,
  • տարբեր ուսումնական հաստատություններից հավաքական թիմեր,

Մասնակիցները սկզբում անցնելու են երկշաբաթյա որակավորման դասընթացներ, որոնք կիրականացվեն ոլորտի փորձառու, կոմպետենտ մասնագետների կողմից։ Այնուհետև կմեկնարկի մրցութային փուլը:

Հաղթող և լավագույն թիմերին սպասվում են մի շարք ժամանցային, կրթական մրցանակներ, ինչպես նաև քաղաքական գործիչների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հետաքրքիր և բուռն բանավեճեր։

Գրանցվել

Հարցերի դեպքում գրեք մեր ֆբ էջին կամ զանգահարեք 077-21-71-26 հեռախոսահամարին։

Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի և «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության համատեղ ջանքերով՝ «Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ։

Մեկնաբանել