Հակակոռուպցիոն ճամբար | հայտերի ընդունում

«Հոդված 3» ակումբը հանդես է գալիս հերթական կրթական նախաձեռնությամբ և կազմակերպում է «Հակակոռուպցիոն ճամբար»։

5-օրյա ճամբարի շրջանակում մասնակիցները կծանոթանան`

  • կոռուպցիայի էությանն ու տեսակներին,
  • ներպետական և միջազգային իրավական շրջանակին,
  • ՀՀ-ում կոռուպցիոն հիմնական խնդիրներին ու դրսևորումներին,
  • ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերին ու իրականացվող աշխատանքներին։

Ճամբարում ներգրավված են բարձր որակավորում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներ:

Ճամբարը տեղի է ունենալու փետրվարի 1-6-ը։ Ճամբարին կարող են մասնակցել 18 -26 տարեկան ուսանողներ Երևանից և ՀՀ մարզերից։

Ինտերակտիվ, խաղերով ուղեկցվող ու մասնակիցների բարձր մասնակցություն նախատեսող ճամբարի մասնակից դառնալու համար, լրացրեք հայտադիմումը մինչև հունվարի 25-ը:

Հարցերի դեպքում գրեք «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք 091181505 հեռախոսահամարով:

Ծրագրի մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվելու է։ Ճամբարի անցկացման վայրը կհայտնենք ավելի ուշ։ Ճամբարը տեղի է ունենալու Երևանի մերձակա մարզերից մեկում։

Կոռուպցիայի ուսումնասիրությունը դեռ այսքան հետաքրքիր ու հավես չի եղել:

Շտապե՛ք դիմել։

Մեկնաբանել