«ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ» լուսանկարչական ցուցահանդես

«ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ»
Լուսանկարների եւ նամակ-հոդվածների ցուցադրություն
Կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած ԿԱՆԱՅՔ, որոնք անցել են անդառնալի կորուստների, պատերազմի, բռնության, հիվանդության, հանրային անտարբերության ու խտրականության միջով, բայց պայքարել են ու իրենց պայքարով ապրեցրել նաեւ այլոց։
Լուսանկարների եւ հետահայաց նամակների ցուցադրությունը յուրահատուկ նախագիծ է, որը ներկայացնում է տարբեր ոլորտներում հաջողության հասած, բայց նաեւ իրենց կյանքի տարբեր փուլերում դժվարությունների բախված կանանց պատմություններ։
Հերոսներն իրենք են որոշել թե ում են հղում իրենց նամակը եւ կիսում մտորումներն ու ապրումները՝ խնդիրների բարձրաձայնման այս հնարավորությունը դարձնելով ինքնահայեցման եւ ընթերցողի հետ անկեղծ զրույցի մտերմիկ պահ, նաեւ բացառիկ հնարավորություն՝ ուղերձ հղելու նույնպիսի դժվարությունների միջոց անցնող կանանց․ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, պետք է միայն պայքարելու ուժ գտնել։
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ կկայանա ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ ԺԱՄԸ՝ 15:00 ՀայԱրտ մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7Ա)։
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ՝
Անի Գեւորգյան
Նելլի Շիշմանյան
Նազիկ Արմենակյան
Սուսինա Խաչատրյան
Վաղինակ Ղազարյան
Փիրուզա Խալափյան
Նախագիծն իրականացրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։