Երեխաների իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական շրջանակը

ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքի դպրոցի մասնակիցներն այսօր Աիդա Մուրադյանի հետ քննարկեցին երեխաների իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական շրջանակը՝ անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու դրանց պատճառներին։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։