«ԲանՈՒԳործ 2023»

Այսօր «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբի ու «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ_ի ծրագրերի ներկայացմամբ միացել էինք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 104_ամյակին նվիրված ուսանողակենտրոն միջոցառմանը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ին։
Ուսանողները հետաքրքրված էին մեր #Մարդուիրավունքներիդպրոց ամենամյա ծրագրով, #YouthON քաղաքացիական կրթության ճամբարով եւ մեդիագրագիտության մարզային ծրագրերով, որոնց մասին ՀԿ_ի տաղավարում բազմազան տեղեկատվական ու կրեատիվ նյութեր ստացան, ինչպես նաեւ գրանցվեցին` ակումբի ծրագրերին շարունակաբար հետեւելու համար։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան.
✅ «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս,
✅ ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն, աշխատարաններ և խաղեր,
✅ ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերի ցուցադրում, հանդիպում-քննարկումներ ցուցադրվող գրքերի հեղինակներից շատերի հետ,
✅ տոնական համերգ։