Ներքին ԽՈՀանոց. Մարիամ Մուղդուսյան

 

«Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանին։

Զրուցել ենք «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մասին․ ի՞նչ նպատակով է այն հիմնադրվել և ինչպե՞ս է իրականացնում սոցիալական խոցելի խմբերի երեխաների և երիտասարդների համար ներառական կրթություն։

Արվեստի միջոցով կրթությունը կարո՞ղ է ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն տալ կենտրոն հաճախող սաներին՝ դառնալով սոցիալական պատնեշները վերացնող միջոց։

Պետական մշակութային քաղաքականության գրեթե բացակայության պայմաններում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել՝ հաղթահարելու ոլորտի խնդիրները։

Մարիամի հետ պատրաստել ենք Տավուշի տարածաշրջանին հատուկ կոնչոլ ապուր։

Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում և Instagram-ում:
Բաժանորդագրվե՛ք «Հոդված 3» ակումբ-ի յութուբյան ալիքին: