«Կրկնակի խտրականություն. Հաշմանդամություն ունեցող կանանց պայքարը»

31-ամյա Գոհար Նավասարդյանը հենաշարժողական խնդրի է բախվել դեռահասության շրջանում՝ հիվանդության ու սխալ բուժման հետևանքով։ Սակայն Գոհարն իր ձեռքբերումներով ու անկոտրում լավատեսությամբ ապացուցում է, որ կյանքում որևէ խոչընդոտ չի կարող կանգնեցնել՝ նպատակներին հասնելու ճանապարհին։

«Մարդկանց դեմքի արտահայտությունից միշտ հասկանում ես՝ ինչ են զգում քո հանդեպ, երբ տեսնում են անվասայլակին: Կան մարդիկ, որ խղճում են, կան մարդիկ, որ հիանում են: Ես վաղուց դադարել եմ ուշադրություն դարձնել արձագանքներին։

Հաշմանդամություն ունեցող կնոջը սիրահարվելը դժվար չի, հարաբերություններ սկսելն է դժվար ու ռիսկային, մանավանդ՝ մեր հասարակության կարծրատիպերի պայմաններում: Բայց գիտե՞ս, ես ամեն նոր մարտահրավերի դրական եմ վերաբերվում, ես սիրում եմ մարդկանց օգնել հաղթահարել կարծրատիպերը, ես սիրում եմ պայքարել ու հետո տեսնել արդյունքը»:

Գոհարի պայքարի պատմությունն ամբողջական կարող եք դիտել այս հղումով։

 

ԿԱՆԱՆՑՊԱՅՔԱՐԸ