-
«Կացնահարվեցիր, որ ես ապրեմ ու պայքարեմ, մա՛մ»․ ընտանեկան բռնության անդառնալի հետևանքներ
Թագուհի Մանսուրյանն ընտանեկան բռնության զոհ է։ Նախկին ամուսնու բռնությունների ու սպառնալիքների շղթան չկոտրվեց անգամ ամուսնալուծությունից հետո, կռիվներն ու վիրավորանքները շարունակական էին, ոստիկանության միջամտությունն՝ ապարդյուն, ու հերթական բռնությունն ավարտվեց սպանությամբ, կացնահարվեց Թագուհու մայրը՝ փորձելով պաշտպանել աղջկան ու թոռնիկին։ «Կացնի հարվածը քեզ վրա վերցրիր ու փրկելով կյանքս թույլ տվեցիր, որ ես էլ վայելեմ մայր լինելու բերկրանքը, մամ։…
-
Ապրել սայլակի վրա ու լինել մայր․ «ամենասարսափելին բժիշկների արձագանքն էր, թե՝ ինչպես կարող է անվասայլակով կինը հղի լինել․․․»
31-ամյա Արև Մելքոնյանը հաշմանդամություն է ձեռք բերել մանկության տարիներից, բայց դա երբեք չի խանգարել հասնել հաջողությունների՝ ամեն օր պայքարելով խոչընդոտների դեմ ու կոտրելով կարծրատիպերը։ «․․․Հղիությունս արկածներով լի է անցել: Ուրեմն երբ իմացա, որ հղի եմ, որոշեցի գնալ հետազոտման, որ հետո էլ հաշվառվեմ: Ընկերուհուս հետ գնացինք հիվանդանոց ու սկսվեց կինոն․․․ Նախ, բուժհաստատության շենքի առաջին աստիճանն արդեն…
-
«Սահմանի ուսուցիչը․ անավարտ պատերազմի հիշողությունները Քարվաճառում»
32-ամյա Թամարա Գրիգորյանը լրագրող է, անգլերենի մասնագետ։ 9 տարի առաջ ամուսնու հետո որոշել է ապրել Քարվաճառում, ստեղծել կրթական նոր հնարավորություններ երեխաների համար։ Ողջ պատերազմն անցել է Քարվաճառում` սպասելով, որ շուտով աշակերտները կվերադառնան ու իր նոր դասընթացով կսփոփի պատերազմի ցավը։ «․․․Նոյեմբերի իննին, արդեն սովորականի պես, ես ու Դավիթը տնից դուրս եկանք` հարևանների տներով շրջայց անելու: Տղամարդիկ…
-
«Գիշերը գաթայի խմոր էի հունցել, իսկ առավոտյան պատերազմ էր․․․ ու վառարանի փոխարեն աշխարհը վառվեց»
48-ամյա Իննա Սարգսյանը Հադրութից է, որտեղ մինչեւ պատերազմը փոքրիկ ընտանեկան բիզներ ուներ, բոլորը գիտեին Իննայի հայտնի փախլավայի ու գաթայի համը։ 44-օրյա պատերազմի հետևանքով Իննայի ընտանիքը կորցրեց ամեն ինչ։ Երեւան տեղափոխվելիս Իննան հետը վերցրել է միայն որդու նվիրած էլեկտրական հարիչն ու ընտանեկան բաղադրատոմսերի հին տետրակը։ Այսօր արդեն Երևանում Իննան շարունակում է սիրելի գործը․ քրոջ և ամուսնու…
-
Կանանց պայքարը․ հետահայաց նամակներ
Կարինե Ավանեսյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավոր մեկնեց Արցախ՝ բուժօգնություն տրամադրելու, օգնելու գործընկեր բժիշկներին։ Այդ օրը մայրն անգամ չէր կարող ենթադրել, որ դուստրն իր 25 ամյակը ռմբակոծվող Ստեփանակերտի հիվանդանոցում է դիմավորելու։ Պատերազմի օրերին Կարինեն դեռեւս ուսանում էր Երևանի պետական բժշկական համալսարանում, հիմա արդեն սովորում է Մոսկվայում, Ռիժիխի անվան կոլոպրոկտոլոգիայի ազգային բժշկական ֊հետազոտական կենտրոնում։ «Հոսպիտալը…այստեղ բոլոր վիրահատարանները…
-
«Կրկնակի խտրականություն. Հաշմանդամություն ունեցող կանանց պայքարը»
31-ամյա Գոհար Նավասարդյանը հենաշարժողական խնդրի է բախվել դեռահասության շրջանում՝ հիվանդության ու սխալ բուժման հետևանքով։ Սակայն Գոհարն իր ձեռքբերումներով ու անկոտրում լավատեսությամբ ապացուցում է, որ կյանքում որևէ խոչընդոտ չի կարող կանգնեցնել՝ նպատակներին հասնելու ճանապարհին։ «Մարդկանց դեմքի արտահայտությունից միշտ հասկանում ես՝ ինչ են զգում քո հանդեպ, երբ տեսնում են անվասայլակին: Կան մարդիկ, որ խղճում են, կան մարդիկ,…
-
Կանանց պայքարը․ հաղթել քաղցկեղն ու ապրել նորովի
24-ամյա Գոհար Գեղամյանը 22 տարեկան էր, կյանքի ամենակարեւոր փուլերից մեկում, երբ նպատակակետին հասնելու ճամփին էր, ընդունվում էր իր երազած ԲՈՒՀ-ն ու պարզվեց քաղցկեղ ունի։ Սարսափելի հիվանդության դեմ պայքարը ծանր էր, սակայն ինքնաճանաչման ու կյանքը նորովի արժեվորման մի փուլ էր, որից հաղթանակած դուրս եկավ։ Գոհարի երկխոսությունն իր հիվանդության հետ պայքարի մի մասն է եղել, որը կարող…
-
Կանանց պայքարը․ հետահայաց նամակներ
Հաշմանդամությունը դատավճիռ չէ, բայց ամեն օր պետք է պայքարես քո լիարժեք կյանքի համար․ «Հայաստանը բարդ երկիր է խուլի համար, ոչ մի մատչելի միջավայր, հարմարություն չկա: Մարդիկ կարծես բացառել են մեզ ու չեն էլ մտածում՝ իսկ մենք ինչպե՞ս ենք խանութ գնում, հիվանդանոց, թատրոն, կինո: Լսողները նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ այլ երկրներում այս ամենը հնարավոր…