ԿՈՏՐՎԱԾ (BROKEN) | ֆիլմի դիտում և քննարկում

«Հոդված 3» ակումբի հետ համագործակցությամբ սիրով հրավիրում ենք Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի 2021թ․ մասնակից BROKEN ֆիլմի ցուցադրույթանը և քննարկմանը ֆիլմի պրոդյուսեր Ստեֆան Զիգլերի մասնակցությամբ։

Ե՞րբ՝ հոկտեմբերի 8-ին

Ժամը 6։30-7։30՝ ֆիլմի ցուցադրություն (անգլերեն՝ հայերեն սուբտիտրերով)

Ժամը 7։30-ից սկսած՝ քննարկում Ստեֆան Զիգլերի մասնակցությամբ (քննարկման լեզուն անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ)

Որտե՞ղ՝ «Էսպաս» կենտրոնում, Նալբանդյան 29

* Նրանք, ովքեր դիտել են կամ հոկտեմբերի 7-ին կդիտեն ֆիլմը Ոսկե ծիրան փառատոնի շրջանակներում, կարող են միանալ միայն քննարկմանը։

***
Կոտրված (BROKEN) – «Պաղեստինյան Ճանապարհորդություն ըստ Միջազգային Իրավունքի» վավերագրական ֆիլմ է միջազգային իրավունքի, նրա դրժած խոստումների, Միջազգային դատարանի, Պաղեստինում Իսրայելի պատի և միջազգային հանրության պարտականությունների ու բացթողումների մասին. օրենքի, քաղաքականության և ուժի խճճված ցանց, ինչպես նաև այն մասին, որ պատմությունը հրաժարվում է թերթել էջը: Հզոր տեսարանները պատկերում են Պատի հետևանքները այն մարդկանց վրա, որոնց առօրյա կյանքը տուժում է: Ֆիլմը ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող իրավաբանների, Միջազգային դատարանի դատավորների, փորձառու դիվանագետների և Պատը կառուցած իսրայելցի զինվորականի անկեղծ վկայությունները: Որսացե՛ք այն կարևոր պահը, երբ կինոռեժիսորը ճանապարհորդում է երեք մայրցամաքներով` ձեռք մեկնելու համար հենց այն մարդկանց, որոնց մտորումները միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և, ի վերջո, խաղաղության ապագան են կերտում։

Ֆիլմը մտահղացվել և ստեղծվել է Հորդանան գետի արևմտյան ափին կառուցված Պատի հումանիտար ազդեցությունների մոնիթորինգի գծով ՄԱԿ-ի նախկին փորձագետի կողմից։

Ֆիլմի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մուտքն ազատ է