«Թափոնը աղբ չէ» ծրագիրն Ազատամուտ համայնքում
Կայացավ YouthOn մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած հերթական մարզային նախագիծը:
«Թափոնը աղբ չէ» ծրագիրը՝ ճամբարի մասնակից Մարիամ Մելիքբեկյանի նախաձեռնությամբ, միավորել էր Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի երիտասարդներին։
Նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Վերամշակելով ապագան» խորագրով դասընթաց, որի ընթացքում մասնակիցները զրուցեցին թափոնների վերամշակման կարևորության և աղբի տեսակավորման շուրջ ոլորտի մասնագետ Արթուր Զաքարեի հետ։
Այնուհետև Ազատամուտ համայնքի երեք հանրային հատվածներում տեղադրեցինք պլաստիկի համար նախատեսված թափոնամաններ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ազատամուտի գյուղապետարանին՝ հետագայում թափոնները վերամշակման հանձնելու գործընթացին աջակցելու համար։
Նախագիծն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հետ համագործակցությամբ, YouthON VOL 3 Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2021-ի դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում։