-
Ճամբարակում տեղադրեցինք պլաստիկ շշերի երկու թափոնաման
Ճամբարակ քաղաք գնալիս այսուհետ կարող եք պլաստիկ շշերը հենց դրանց համար նախատեսված թափոնամանների մեջ նետել։ «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Մամիկոն Չիլինգարյանի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի տարբեր հատվածներում պլաստիկե թափոնների համար նախատեսված երկու թափոնամաններ տեղադրեցինք։ Մամիկոնը և իր ընկերները ոգևորված կատարեցին ոչ միայն տեղադրման աշխատանքները, այլև՝ թափոնամանների մասին իրազեկող թռուցիկներ…
-
Ղազանչի անտառային գոտին մաքրվեց աղբից և աղբամաններ տեղադրվեցին
«Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի մասնակից Լիանա Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում գտնվող Ղազանչի կոչվող անտառային գոտում մեծ և փոքր աղբամաններ տեղադրեցինք։ Կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունը և պահպանությունը՝ Սպիտակ քաղաքի ավելի քան 20 երիտասարդներ մաքրեցին ու կարգի բերեցին տարածքի հանգստյան գոտու հատվածը՝ օրինակ ծառայելով տարածքում հանգստանալ ցանկացող համաքաղաքացիներին։ Աղբամաններից…
-
«Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» դասընթաց Տաթևում
«Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը շարունակվում է: Ծրագրի մասնակից Մարի Թևոսյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Տաթև համայնքում բնակվող և նույն համայնքում ապաստանած արցախցի կանանց կարողությունները զարգացնելու նպատակով տեղ ունեցավ «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» երկօրյա գործնական դասընթաց: Ստացած նոր կարողություններով և հմտություններով մասնակիցները կարող են…
-
Խաղողագործության խնդիրների քննարկում Արմավիրի մարզում
Մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը: Ծրագրի մասնակից Ստյոպա Ասրյանի նախաձեռնությամբ Արմավիր քաղաքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ակնալիճ, Արշալույս, Մեծամոր և հարակից մյուս համայնքների խաղողագործների, ոլորտի փորձագետների և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ։ Հանդիպման բանախոսներն էին․ Զարուհի Մուրադյան Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի…
-
Հայտերի ընդունում | «Հոդված 3» քաղաքացիական կրթության ճամբար 2021
Եթե երիտասարդ ես և ապրում ես Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում, ցանկություն ունես ստանալ գիտելիքներ մեդիագրագիտության, մարդու իրավունքների, քաղաքացիական կրթության, սոցիալական ձեռներեցության եւ այլ ոլորտներից, ձեռք բերել հմտություններ և կարողություններ ծրագրեր իրականացնելու ու դրանք հաջողությամբ զարգացնելու, եւ վերջապես, ստանալ դրամական աջակցություն համայնքում քո գաղափարն ու նախաձեռնությունն իրականացնելու եւ համայնքիդ աջակցելու համար, ապա այս…
-
«Հոդված 3» ճամբար 2020 | հայտերի ընդունում
ՀՀ մարզերում ապրող երիտասարդներ, մեկնարկում է «Հոդված 3» քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի 2020 թվականի ընդունելությունը։ «Հոդված 3» քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ամենամյա ծրագրերից է, որի նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները՝ հնարավորություն տալով հանդես գալ մարդու իրավունքներին առնչվող ամենատարբեր գաղափարներով և ստանալ աջակցություն սեփական համայնքում այդ…