Loading posts...

    «Թափոնը աղբ չէ» ծրագիրն Ազատամուտ համայնքում

    Կայացավ YouthOn մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած հերթական մարզային նախագիծը: «Թափոնը աղբ չէ» ծրագիրը՝ ճամբարի մասնակից Մարիամ Մելիքբեկյանի նախաձեռնությամբ, միավորել էր Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի երիտասարդներին։ Նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Վերամշակելով ապագան» խորագրով դասընթաց, որի ընթացքում մասնակիցները զրուցեցին թափոնների վերամշակման կարևորության և աղբի տեսակավորման շուրջ ոլորտի մասնագետ Արթուր Զաքարեի հետ։ Այնուհետև…

    Գունեղ կանգառ՝ Ծիլքար գյուղում

    Շարունակվում է YouthOn Մարդու իավունքնրի և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած նախագծերի իրականացման փուլնը: Այս անգամ կանգ էինք առել Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի կանգառում։ Ճամբարի մասնակիցներ Լիլի Գևորգյանի և Ամի Սարգսյանի նախաձեռնությամբ Ծիլքար համայնքն արդեն ունի գունեղ կանգառ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ծաղկահովիտի համայնքապետարանին համագործակցության համար։ ___ Նախագիծն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և…

    Լեռնապատ` «Էկո Համայնք»

    Մեկնարկել է YouthON VOL 3 Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլը։ Մեր առաջին կանգառը Լոռու մարզն էր։ Ճամբարի մասնակիցների նախաձեռնությամբ «Էկո Համայնք» ծրագիրը մեկտեղել էր Լեռնապատ համայնքի երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ՝ նպաստել համայնքի Էկո համակարգի բարելավմանը։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները զրուցեցին թափոնների վերամշակման, աղբի տեսակավորման, առօրյայում դրա ծավալների նվազեցման շուրջ…

    Ամփոփեցինք «Հոդված 3» ճամբար 2020-ի արդյունքում իրականացված ծրագրերը

    Ամփոփեցինք «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը։ Ավարտվեց այս ճամբարը, բայց շատ շուտով կմեկնարկի նորը` 2021թ. ճամբարը և նոր խմբերը, նոր եռանդով ու գաղափարներով կլծվեն իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման գործին։ 2020 թվականի ճամբարի բոլոր մասնակիցներին հյուրընկալեցինք «Հոդված 3» ակումբում՝ ամփոփելու ճամբարի շրջանակում դրամաշնորհ…

    Ավարտվեց ասեղնագործության և ձեռագործության դասընթացն Այգեզարդ համայնքում

    Երկու ամիս շարունակ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի այգում կարելի էր հանդիպել գուլպա, գլխարկ գործող ու ասեղնագործող աղջիկների։ Նրանց այստեղ էր հավաքել «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Նեկտար Մնացականյանը։ Նրա նախաձեռնությամբ համայնքի աղջիկները նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերեցին, որոնք կարող են հետագայում օգտագործել նաև սեփական բիզնեսը հիմնելիս։ Աղջիկներին գործել սովորեցրեցին Արցախից…

    «Մարդավարի» դասընթաց Դսեղում

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում «մարդավարի» հավաքվել էինք չքնաղ Դսեղում։ Ճամբարի մասնակից Անի Ղուլինյանի նախաձեռնությամբ Դսեղի դպրոցական երիտասարդների համար մարդու իրավունքներին նվիրված երկօրյա դասընթաց կազմակերպվեց։ Դասընթացը վարում էին Անին և իր ընկերները, արդյունքում ունեցանք երկու հագեցած, բովանդակալից, ուրախ օր։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության…

    Ճամբարակում տեղադրեցինք պլաստիկ շշերի երկու թափոնաման

    Ճամբարակ քաղաք գնալիս այսուհետ կարող եք պլաստիկ շշերը հենց դրանց համար նախատեսված թափոնամանների մեջ նետել։ «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Մամիկոն Չիլինգարյանի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի տարբեր հատվածներում պլաստիկե թափոնների համար նախատեսված երկու թափոնամաններ տեղադրեցինք։ Մամիկոնը և իր ընկերները ոգևորված կատարեցին ոչ միայն տեղադրման աշխատանքները, այլև՝ թափոնամանների մասին իրազեկող թռուցիկներ…

    Ղազանչի անտառային գոտին մաքրվեց աղբից և աղբամաններ տեղադրվեցին

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի մասնակից Լիանա Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում գտնվող Ղազանչի կոչվող անտառային գոտում մեծ և փոքր աղբամաններ տեղադրեցինք։ Կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունը և պահպանությունը՝ Սպիտակ քաղաքի ավելի քան 20 երիտասարդներ մաքրեցին ու կարգի բերեցին տարածքի հանգստյան գոտու հատվածը՝ օրինակ ծառայելով տարածքում հանգստանալ ցանկացող համաքաղաքացիներին։ Աղբամաններից…

    «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» դասընթաց Տաթևում

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը շարունակվում է: Ծրագրի մասնակից Մարի Թևոսյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Տաթև համայնքում բնակվող և նույն համայնքում ապաստանած արցախցի կանանց կարողությունները զարգացնելու նպատակով տեղ ունեցավ «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» երկօրյա գործնական դասընթաց: Ստացած նոր կարողություններով և հմտություններով մասնակիցները կարող են…

    Խաղողագործության խնդիրների քննարկում Արմավիրի մարզում

    Մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը: Ծրագրի մասնակից Ստյոպա Ասրյանի նախաձեռնությամբ Արմավիր քաղաքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ակնալիճ, Արշալույս, Մեծամոր և հարակից մյուս համայնքների խաղողագործների, ոլորտի փորձագետների և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ։ Հանդիպման բանախոսներն էին․ Զարուհի Մուրադյան Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի…