Loading posts...
  • Հանդիպում Արմավիրի մարզի երիտասարդների հետ

    «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։ Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝ Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները, Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին, Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները, Պահանջատեր եւ իրավագիտակից…

    Ավարտվեց ասեղնագործության և ձեռագործության դասընթացն Այգեզարդ համայնքում

    Երկու ամիս շարունակ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի այգում կարելի էր հանդիպել գուլպա, գլխարկ գործող ու ասեղնագործող աղջիկների։ Նրանց այստեղ էր հավաքել «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Նեկտար Մնացականյանը։ Նրա նախաձեռնությամբ համայնքի աղջիկները նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերեցին, որոնք կարող են հետագայում օգտագործել նաև սեփական բիզնեսը հիմնելիս։ Աղջիկներին գործել սովորեցրեցին Արցախից…

    «Մարդավարի» դասընթաց Դսեղում

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում «մարդավարի» հավաքվել էինք չքնաղ Դսեղում։ Ճամբարի մասնակից Անի Ղուլինյանի նախաձեռնությամբ Դսեղի դպրոցական երիտասարդների համար մարդու իրավունքներին նվիրված երկօրյա դասընթաց կազմակերպվեց։ Դասընթացը վարում էին Անին և իր ընկերները, արդյունքում ունեցանք երկու հագեցած, բովանդակալից, ուրախ օր։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության…

  • Հայտերի ընդունում | Քաղաքացիական կրթության դասընթաց

    Հեեյ, արդեն չափահաս ես ու գնալու ես ընտրության: Իսկ ի՞նչ գիտես ընտրելու իրավունքի, ընտրությունների կազմակերպման գործընթացի եւ քո քաղաքացիական իրավունքների մասին։ Եթե ուզում ես գիտելիքներով զինված կատարել քո քաղաքացիական պարտքը եւ կարեւոր ներդրումն ունենալ մեր պետության ապագայի կառուցման գործում, ուրեմն, դիմի՛ր, մեր դասընթացին։ Իրավագիտակից քաղաքացին ժողովրդավարության հիմնաքարն է։ Կարևորելով կրթության միջոցով գիտակից և տեղեկացված քաղաքացիներ…

    Ճամբարակում տեղադրեցինք պլաստիկ շշերի երկու թափոնաման

    Ճամբարակ քաղաք գնալիս այսուհետ կարող եք պլաստիկ շշերը հենց դրանց համար նախատեսված թափոնամանների մեջ նետել։ «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Մամիկոն Չիլինգարյանի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի տարբեր հատվածներում պլաստիկե թափոնների համար նախատեսված երկու թափոնամաններ տեղադրեցինք։ Մամիկոնը և իր ընկերները ոգևորված կատարեցին ոչ միայն տեղադրման աշխատանքները, այլև՝ թափոնամանների մասին իրազեկող թռուցիկներ…

    Ղազանչի անտառային գոտին մաքրվեց աղբից և աղբամաններ տեղադրվեցին

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի մասնակից Լիանա Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում գտնվող Ղազանչի կոչվող անտառային գոտում մեծ և փոքր աղբամաններ տեղադրեցինք։ Կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունը և պահպանությունը՝ Սպիտակ քաղաքի ավելի քան 20 երիտասարդներ մաքրեցին ու կարգի բերեցին տարածքի հանգստյան գոտու հատվածը՝ օրինակ ծառայելով տարածքում հանգստանալ ցանկացող համաքաղաքացիներին։ Աղբամաններից…

    «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» դասընթաց Տաթևում

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը շարունակվում է: Ծրագրի մասնակից Մարի Թևոսյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Տաթև համայնքում բնակվող և նույն համայնքում ապաստանած արցախցի կանանց կարողությունները զարգացնելու նպատակով տեղ ունեցավ «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» երկօրյա գործնական դասընթաց: Ստացած նոր կարողություններով և հմտություններով մասնակիցները կարող են…

    Խաղողագործության խնդիրների քննարկում Արմավիրի մարզում

    Մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը: Ծրագրի մասնակից Ստյոպա Ասրյանի նախաձեռնությամբ Արմավիր քաղաքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ակնալիճ, Արշալույս, Մեծամոր և հարակից մյուս համայնքների խաղողագործների, ոլորտի փորձագետների և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ։ Հանդիպման բանախոսներն էին․ Զարուհի Մուրադյան Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի…

  • Հայտերի ընդունում | «Հոդված 3» քաղաքացիական կրթության ճամբար 2021

    Եթե երիտասարդ ես և ապրում ես Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում, ցանկություն ունես ստանալ գիտելիքներ մեդիագրագիտության, մարդու իրավունքների, քաղաքացիական կրթության, սոցիալական ձեռներեցության եւ այլ ոլորտներից, ձեռք բերել հմտություններ և կարողություններ ծրագրեր իրականացնելու ու դրանք հաջողությամբ զարգացնելու, եւ վերջապես, ստանալ դրամական աջակցություն համայնքում քո գաղափարն ու նախաձեռնությունն իրականացնելու եւ համայնքիդ աջակցելու համար, ապա այս…

  • Աջակցեք արցախյան պատերազմի վիրավորներին և պատերազմի հետևանքով տուժած կանանց

    Ինչպես շատերդ գիտեք, պատերազմի առաջին իսկ օրից «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի աշխատակազմը լծվել է արցախցիների օգնության գործին։ Ավելի քան 11000 մեր հայրենակիցների հումանիտար օգնություն ենք հասցրել, այսօր էլ իրականացնում ենք արցախցի երիտասարդների համար կրթական ու մշակութային ծրագրեր։ Սակայն առավել ընդգրկուն եւ հեռանկարային կրթական ծրագիր իրականացնելու համար ԲՈԼՈՐԻԴ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է…