Ապրել սայլակի վրա ու լինել մայր․ «ամենասարսափելին բժիշկների արձագանքն էր, թե՝ ինչպես կարող է անվասայլակով կինը հղի լինել․․․»

31-ամյա Արև Մելքոնյանը հաշմանդամություն է ձեռք բերել մանկության տարիներից, բայց դա երբեք չի խանգարել հասնել հաջողությունների՝ ամեն օր պայքարելով խոչընդոտների դեմ ու կոտրելով կարծրատիպերը։ «․․․Հղիությունս արկածներով լի է անցել: Ուրեմն երբ իմացա, որ հղի եմ, որոշեցի գնալ հետազոտման, որ հետո էլ հաշվառվեմ: Ընկերուհուս հետ գնացինք հիվանդանոց ու սկսվեց կինոն․․․ Նախ, բուժհաստատության շենքի առաջին աստիճանն արդեն…