Հայաստանի ամենահարուստ կուսակցությունները․ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի յոթ տասնյակից ավելի անշարժ գույքերը
Ուսումնասիրել ենք այս կուսակցությունների հայտարարագրած տվյալները, ըստ որոնց՝
Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի տարբեր մարզերում հայտարարագրել է 6,633 քմ մակերեսով 37 շենք-շինություն և 1,2 հա մակերեսով 22 հողատարածք։ Շենքերի և հողատարածքների մեծամասնությունը կենտրոնացված է Կոտայքի մարզում։
Երևանում կուսակցությունը հայտարարագրել է 3,368 քմ ընդհանուր մակերեսով 10 շենք-շինություն և 0,9 հա մակերեսով 4 հողատարածք։ Շենքերի և հողատարածքների մեծամասնությունը կենտրոնացված է Կենտրոն վարչական շրջանում։Հանրապետական կուսակցությունը Հայաստանի տարբեր մարզերում հայտարարագրել է 8,342 քմ մակերեսով 41 շենք-շինություն և 0,9 հա մակերեսով 15 հողատարածք։ Շենքերի և հողատարածքների մեծամասնությունը կենտրոնացված է Կոտայքի մարզում։
Երևանում կուսակցությունը հայտարարագրել է 4,548 քմ մակերեսով 14 շենք-շինություն և 0,4 հա մակերեսով 6 հողատարածք։ Շենքերի և հողատարածքների մեծամասնությունը կենտրոնացված է Կենտրոն վարչական շրջանում։
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս
հոդվածում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ
Մանրամասները՝ լուսանկարներում։