Կին ղեկավարի պայքարը․ «սա քո տեղը չի, կնիքը հանձնի, թո՛ղ, գնա՛․․․ »

Կին ղեկավարի պայքարը․ «սա քո տեղը չի, կնիքը հանձնի, թո՛ղ, գնա՛․․․ »
Պատմական ֆակուլտետ ընդունված ու զինվորական դառնալ երազող Հասմիկ Ղարագոզյանը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մարտից: Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձը ձեռք էր բերել դեռևս ծննդավայրից՝ Սիսիանի Հացավան գյուղից, որտեղ աշխատել է որպես աշխատակազմի քարտուղար։ Ամուսնալանուց հետո տեղափոխվել է Հալիձոր ու շարունակել աշխատել համայնքապետարանում, այժմ՝ խոշորացած Տաթև համայնքի ութ վարչական ղեկավարներից մեկն է։

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ

«Գիտեմ, աղջի՛կս, քեզ դուր չի գալիս այն փաստը, որ ես չեմ կարողանում ամբողջ օրը ձեզ հետ անցկացնել։ Հասկանում եմ, որ ինչպես դու, այնպես էլ քույրդ ու եղբայրդ կուզենայիք տուն մտնելուն պես տեսնել ինձ, իսկ ես ինչքա՜ն կուզեի։ Հիմա բարդ կլինի ասածներս ընկալել․ դեռ ընդամենը 8 տարեկան ես, բայց մյուս կողմից այնքան մեծ ես, որ ինձ թույլ եմ տալիս խոսել քեզ հետ, ինչպես հավասարը հավասարի հետ կխոսեր։Ես ձեր մանկությունը չեմ տեսել․ 2-3 ամսականից թողել եմ տատիկի մոտ ու էլի անցել աշխատանքի։ Տնից դուրս էի գալիս, երբ քնած էիք, վերադառնում էի՝ արդեն քնած էիք։ Հաճախ թևաթափ էի լինում, բայց գիտեի ու գիտեմ, որ հենց իմ աշխատանքի, իմ ու հայրիկիդ ջանքերի շնորհիվ դուք ավելի ուժեղ եք Ձեզ զգալու…»:
Հասմիկ Ղարագոզյանի մասին ամբողջական պատմությունը կարող եք կարդալ այս հղումով՝ https://adobe.ly/3Pasbca