29-ամյա Մարիամ Մինասյանը կորցրեց ամեն ինչ
2023 թվականի սեպտեմբերին Արցախցի բնակչության բռնի տեղահանման հետևանքով 29-ամյա Մարիամ Մինասյանը կորցրեց ամեն ինչ՝ տուն, աշխատանք, հայրենիք: Տեղահանումից հետո Մարիամն իր ընտանիքի և 2 երեխաների հետ ապաստան է գտել Երևանում: Մինչև բռնի տեղահանումը նա աշխատում էր Արցախի հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում՝ որպես անչափահասների հարցերով տեսուչ:

Լիահույս ենք, որ բարերարների աջակցությամբ իրականացվող ծրագրի շնորհիվ Մարիամը կգտնի նոր աշխատանք:
Սիրելի հետևորդներ, օգնեք տարածել մեր՝ #նվիրիրաշխատանք #դարձիրԲԱՐԵՐԱՐ ուղերձը. միգուցե նոր աշխատանքն ավելի շուտ գտնի Մարիամին:
Պատերազմի հետևանքով տուժած կանանց այս ծրագիրը ոչ միայն նոր մասնագիտություն և հմտությունների հնարավորություն է, այլ նաև ամեն ինչ կորցրած կանանց հոգեկան ծանր ապրումներն ամոքելու նոր հույս է, որը կարող եք պարգևել նաև դուք:
