«Ո՞նց, աղջիկը ո՞նց կարող է պատերազմ գնալ ․․․»

Տաթև Խաչատրյանը Քովիդ կենտրոնում կամավորություն էր անում, երբ սկսվեց պատերազմը։ Ինքն ու ուսապարկը լուռ պայմանավորվածությամբ հասան Ստեփանակերտ։ Արցախի տարածքների մի մասի` թշնամուն հանձնելու օրը հիվանդանոցում հերթապահության էր ու հենց այդ ժամանակ` իր տարեդարձի օրը կյանքը փոխվեց ու էլ երբեք նույնը չեղավ։ «Մամ, երբ համաճարակը սկսվեց ու ես եկա գյուղ, քո ու պապայի հետ անցկացրած ժամանակը…