ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ հանդիպում

ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի սաներն այսօր Սահմանադրական դատարանում էին, նրանց հյուրընկալել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյանը դպրոցի մասնակիցների հետ քննարկեց ժողովրդավարության, սահմանադրության դերը ու կարևորությունը՝ պատասխանելով դպրոցի սաների հարցերին և դիտարկումներին։
⚖️Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն պարոն Գրիգորյանին ջերմ, բովանդակալից քննարկման և մշտապես մեր դպրոցի սաներին հյուրընկալելու պատրաստակամության համար