Պատերազմական հանցագործությունների լուսաբանման խնդիրներ

«Հոդված 3» ակումբը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ ապրիլի 27-ին նույն ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր քննարկում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ, միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանը:
Ուսանողների հետ ակտիվ և հետաքրքիր քննարկում ծավալվեց պատերազմական հանցագործությունների լուսաբանման խնդիրների, միջազգային կառույցներում և միջազգային դատական ատյաններում դրանց ներկայացման ու հանցագործություն կատարած կողմին պատասխանատվության կանչման մեխանիզմների մասին: