Չեխիայի դեսպան, Ն.Գ. Պետր Պիրունչիկին «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբում

Մեծ պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան, Ն.Գ. Պետր Պիրունչիկին «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբում:
Դեսպան պարոն Պետր Պիրունչիկը ՀԿ-ին հանձնեց աջակցության խորհրդանշական վկայականը` արձանագրելով ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նախկին դեսպան Բեդրիխ Կոպենցկու ջերմ նվիրատվությունը։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանում նախկին դեսպան պարոն Բեդրիխ Կոպենցկուն, ով իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց առաջ որոշել էր 500 հազար ՀՀ դրամ (մոտ 30 հազար չեխական կրոն) գումար նվիրաբերել «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից իրականացվող պատերազմից տուժած կանանց աջակցության ծրագրերին։
Նորանշանակ դեսպան պարոն Պիրունչիկի այցը նաեւ կարեւոր հնարավորություն էր` ներկայացնելու «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի եւ «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբի կողմից իրականացվող ծրագրերը, քաղհասարակության խնդիրներն ու նախաձեռնությունները եւ համագործակցության հեռանկարները։