«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական ծրագիր

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական նոր ծրագրի մասնակից Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցների ուսուցիչները եռօրյա ինտենսիվ դասընթացների ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Լուսինե Գրիգորյանի հետ զարգացրեցին եւ սովորեցին նոր մոտեցումներ ու մեթոդներ մեդիագրագիտության դասավանդման ուղղությամբ։
Մեդրագրագիտության կարողությունների զարգացման այս ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նաախաձեռնությամբ եւ
Freedom House միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։