«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական ծրագիր

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական նոր ծրագրի դասընթացների երկրորդ օրը քննադատական մտածողության զարգացման եւ դասավանդման մեթոդների հմտացման փուլն էր:
Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցների քսան ուսուցիչները
կրթության փորձագետ, ԿԳՆ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի դասախոսության եւ գործնական աշխատանքի միջոցով նոր հմտություններ եւ դասավանդման մեթոդներ սովորեցին` քննադատական մտածողության զարգացման եւ կարողությունների փոխանցման, քննադատական միտքը զարգացնելու ուղղությամբ, քանի որ առանց քննադատական, վերլուծական մտածողության անհնար է ձեւավորել մեդիագրագետ սերունդ։
Մեդրագրագիտության կարողությունների զարգացման այս ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նաախաձեռնությամբ եւ
Freedom House միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։