Մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր

Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեր հայրենակիցների աջակցությամբ շարունակում է իրականացրել մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց:
Պատերազմի օրերին Հադրութից տեղահանված Մարգարիտա Գրիգորյանն (Tea Togh) ու Իրինա Ստեփանյանը օրեր առաջ ավարտեցին ֆլորիստիկայի մեկամսյա դասընթացը, որի ավարտից հետո, մեր բարերարների աջակցությամբ, նրանց համար գնել ենք անհրաժեշտ աշխատանքային գործիքները։
Մարգարիտան, որն այժմ իր բազմազավակ ընտանիքի հետ ապրում է Լուսակերտում, դասընթացի ավարտից անմիջապես հետո բացեց իր Լիա ծաղկի սրահ-ը, որը նրանց ընտանիքի համար կդառնա ոչ միայն փոքրիկ բիզնես` հոգալու կենսական խնդիրները, այլ նաեւ պատերազմի կորուստների արհավիրքը սփոփելու միջոց։
Մարգարիտայի նոր մասնագիտություն ստանալու և աշխատանք գտնելու պատմությունը մեր ծրագրի հաջողության պատմություններից մեկն է միայն:
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել անհատ բարերարների աջակցության շնորհիվ՝ այս հարթակի միջոցով՝ https://bit.ly/36JCCCY
Ծրագիրը շարունակական է և Ձեր յուրաքանչյուր նվիրատվությունը դառնալու է կարևորագույն միջոց վերափոխելու և պատերազմի արհավիրքից վերականգնելու ամենաթանկը կորցրած ընտանիքներին: