Մանիպուլյացիա և թյուրըմբռնում․ թիրախում իրավապաշտպաններն են

2018 թվականի իշխանափոխությունից հետո ընդդիմադիրի կարգավիճակում հայտնված  նախկին իշխանությունների, նրանց արբանյակների և ԶԼՄ-ների  թիրախում հայտնվեցին իրավապաշտպաններն ու ակտիվիստները։ Վերջիններս արժանացել էին նորաթուխ ընդդիմադիրների զայրույթին երկու հիմնական պատճառով․ նախքան իշխանափոխությունը մշտապես բարձրաձայնել են երկրում առկա մարդու իրավունքների խախտումների, իշխանությունների թերացումների, կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման բազմաթիվ փաստերի մասին և դրանով իսկ որոշակիորեն նպաստել են հանրային ցասման հասունացմանը,…