«Հանուն պատերազմում զոհված ամուսնուս և որդուս հիշատակի պետք է ապրենք»

60-ամյա Արինա Դադայանն արցախյան երկու պատերազմներում կորցրել է ամուսնուն և որդուն, մյուս երկու տղաները ծանր վիրավորում են ստացել։ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում ամեն ինչ կորցնելուց հետո փորձում է նոր կյանք ստեղծել թոռների համար Ստեփանակերտում։
«1993-ին դու զոհվեցիր, 2020-ին՝ մեր մեծ տղան, իսկ մյուս երկուսը ծանր վիրավորվեցին։ Կորցրինք ամեն բան ու հիմա անորոշության մեջ հույս ենք փնտրում։ Մինչդեռ իմ ու քո համատեղ կյանքն ինչքան սիրուն ու անհոգ էր խոստանում լինել, երբ ես Հադրութի շրջանի Հողեր գյուղից եկել էի հարևան Մարիամաձոր գյուղում ամուսնացած քրոջս տեսակցելու, և դու տեսար ինձ ու եկար հետևիցս։ 1977 թվականն էր, ես՝ 17 տարեկան, ամուսնացանք, հինգ երեխա ունեցանք՝ չորս տղա, մի աղջիկ: Սկսվեց առաջին կռիվը, դու ֆիդայի էիր, գնացիր: Երբ գյուղում վտանգավոր էր դառնում, երեխաների հետ անտառներում էինք թաքնվում, հետո էլի վերադառնում: 1993թ.-ին դու զոհվեցիր: Մեր փոքր երեխան դեռ դպրոց էլ չէր գնում, երեխաներին միայնակ մեծացնել էր պետք: Օգնում էին իմ, քո ծնողները, ինձ էլ դպրոցում մաքրուհու գործ տվեցին:
Արցախյան երկու պատերազմներում հարազատներին կորցրած Արինայի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ Հետահայաց նամակներ