Հանդիպում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Այսօր ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի սաններին հյուրընկալել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Տիկին Հարությունյանը դպրոցի մասնակիցների համար հանդես եկավ մարդու իրավունքները և կոռուպցիան թեմայով դասախոսությամբ, այնուհետև դպրոցի մասնակիցների հետ քննարկեց կոռուպցիայի կանխարգելման խնդիրները և հնարավորությունները:
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն տիկին Հարությունյանին մեզ հյուրընկալելու և բոնդակալից, ջերմ քննարկման համար: