Արդար դատաքննության իրավունքի էությունը

Այսօր ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքի դպրոցի մասնակիցները փաստաբան Զարուհի Մեժլումյանի հետ քննարկեցին արդար դատաքննության իրավունքի էությունը՝ դիտարկելով այն ներպետական և միջազգային իրավական դաշտում դատական սխալների դիտանկյունից։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։