Անցումային արդարադատության էությունը

Այսօր ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքի դպրոցի սանները Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի հայասանյան ծրագրերի համակարգող Մարիա Աբրահամյանի հետ քննարկեցին անցումային արդարադատության էությունը, բովանդակությունը և կարևորոությունը։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։