«Օպերայի» սրճարանների «տերերը»
Շատերդ հիշում եք, որ 2019-ին Երևանի քաղաքապետարանը գործընթաց սկսեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից սրճարանների ապամոնտաժման ուղղությամբ։
Մինչդեռ օպերայի հարակից տարածքը հանրությանը դեռեւս չի վերադարձվել, կանաչապատման եւ հանրային տարածքների վերադարձման խոստումները դեռ իրագործված չեն, ավելի մտահոգիչ է նաեւ այն, որ տարածքների վարձակալության վճարները, որոնք այս հետաքննությամբ ներկայացրել ենք ստորեւ, զարմանալի եւ խիստ կասկածելի ցածր են շուկայական գներից։
Կից նկարներով կարող եք տեսնել, թե ովքեր են օպերայի սրճարանների վարձակալները եւ որքան են վճարում հանրային տարածքներն օգտագործելու համար։
Նյութը պատրաստել են մեր ծրագրի շահառու Սյուզի Դավթյանը և մենթոր եւ խմբագիր Գևորգ Թոսունյանը:
Նյութը պատրաստվել է «Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ «Հայաստանի Բարևարքություն» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: