Ցուցահանդես․ Արդարության և խաղաղության հետքերով

2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից (Հնդկաստան) մեկնարկեց և առայսօր էլ ընթանում է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը:

Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով գլոբալ քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի:

Ներառելով աշխարhի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ` քայլարշավի նպատակն է հասնել Ժնև (Շվեյցարիա) 2020թ․ սեպտեմբերին, որտեղ Ջայ Ջագաթի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին:

Ջայջագաթցիների երթուղում է նաև Հայաստանը, ուր նրանք ժամանել են 2020 թվականի փետրվարի 12-ին ու այստեղ անցկացնելով մինչև ապրիլի 2-ն արդեն եղել ու դեռ կլինեն Հայաստանի գյուղերում և քաղաքներում՝ հանդիպելով տեղի բնակչությանը, այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ:

Ջայջագաթցիների հերթական կանգառը Հայաստանում կլինի «Հոդված 3» ակումբը, որտեղ մարտի 12-ին տեղի կունենա այս մի քանի ամիսների մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսը։

Սիրով սպասում ենք մարտի 12-ին, ժամը 17։00-ից «Հոդված 3» ակումբի նոր գրասենյակում (Զարոբյան 32, Ա․ Չեխովի անվան դպրոցի հետնամաս)։

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ 012 313 314 հեռախոսահամարով։

Մեկնաբանել