Նինա Կարապետյանցի հետ «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն քննարկում էին միավորումներ կազմելու եւ հավաքների ազատության իրավունքի էությունն ու առանձնահատկությունները

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այսօր քննարկում էին միավորումներ կազմելու եւ հավաքների ազատության իրավունքի էությունն ու առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց ոչ միայն ներպետական եւ միջազգային իրավակարգավորումները, այլ նաեւ հայաստանյան իրավակիրառ պրակտիկան, հավաքների ազատության իրավունքի խախտման բազմաթիվ դեպքերն ու հետևանքները։
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։