ՄԻԴ-ի շրջանակում Արա Ղազարյանի հետ անձնական պատմությունների միջոցով քննարկում էին խտրականությունից զերծ մնալու իրավունքի էությունը
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի մասնակիցներն այսօր միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ անձնական պատմությունների միջոցով քննարկում էին խտրականությունից զերծ մնալու իրավունքի էությունը և իրավակիրառ պրակտիկան՝ անդրադարձ անելով խտրականության տեսակներին և պատճառներին։
—
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։