«ՄԻ՛ ԼՌԻՐ, ՊԱՅՔԱՐԻ՛Ր ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ» ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«ՄԻ՛ ԼՌԻՐ, ՊԱՅՔԱՐԻ՛Ր ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ»
ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ԼԱՎԱԳՈՒՅՆ 3 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿՇՆՈՐՀՎԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
I մրցանակ​150.000 դրամ արժողությամբ նվեր քարտ
II մրցանակ​100.000 դրամ արժողությամբ նվեր քարտ
III մրցանակ​50.000​ դրամ արժողությամբ նվեր քարտ
Լավագույն 30 ծաղրանկարները ցուցադրվելու են Երեւանում եւ մարզերում:
ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ԼԱՎԱԳՈՒՅՆ 3 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿՇՆՈՐՀՎԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է «Երիտասարդներն՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել կոռուպցիայի և հակակոռուպցիոն ջանքերի կարևորության մասին իրազեկվածությունը։
Կարևորելով արվեստագետ երիտասարդների մասնակցությունը ծրագրին՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է ծաղրանկարների մրցույթ։
ՄՐՑՈՒՅԹԻ ԽՈՐԱԳՐԵՐԸ
Մրցույթի մասնակիցներն ազատ են ընտրել ծաղրանկարի բովանդակությունը, սակայն այն պետք է հասցեագրի հետևյալ ոլորտներում առկա կոռուպցիոն խնդիրները.
● Կոռուպցիան արդարադատության համակարգում
● Կոռուպցիան կրթության ոլորտում
● Կոռուպցիան առողջապահության ոլորտում
● Կոռուպցիան բանակում
● Քաղաքական, ընտրական կոռուպցիա
● Կոռուպցիայի դեմ պայքար,
● Կոռուպցիայի Ազդարարման համակարգ
● Նեպոտիզմ
ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
● Մրցույթին կարող են մասնակցել 16 — 23 տարեկան երիտասարդները,
● Յուրաքանչյուր մասնակից մինչև երեք ծաղրանկար ներկայացնելու հնարավորություն ունի։
● Արվեստագետն ազատ է օգտագործել ցանկացած նկարչական տեխնիկա, թույլատրելի է նաեւ թվային տեխնոլոգիաների կիրառումը։
● Ներկայացված նկարների չափսերը ՉԵՆ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 100×100 սմ, ընդունվելու են միայն մինչեւ 100×100 սմ չափսերի նկարները։
Մրցույթի թեմային խորությամբ ծանոթանալու և պատրաստվելու համար Ձեզ կօգնեն կից տեղեկատվական նյութերը․
1.Կոռուպցիայի մասին տեսանյութեր —https://www.transparency.am/hy/media/videos
2. Ի՞նչ է կոռուպցիան-https://www.youtube.com/watch?v=vc7NHbBOAjA
3. Կոռուպցիա և մարդու իրավունքներ-
Մրցույթի 3 լավագույն աշխատանքների հեղինակները կստանան 150, 100 և 50 հազար դրամ արժողությամբ նվեր քարտեր տեխնիկայի կամ նկարչական պարագաների խանութների՝ ըստ մրցանակակրի ցանկության։ Մրցույթին ներկայացված նկարներից լավագույն 30-ը ցուցադրվելու են կազմակերպության այլ միջոցառումների եւ ցուցադրությունների ընթացքում։
Մրցույթին դիմելու եւ նկարներն ուղարկելու/կցելու համար լրացրեք հետեւյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ — https://shorturl.at/mcENH ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԻՆՉԵՒ ՀՈՒԼԻՍԻ 10-ը։
Հարցերի եւ տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 091181505 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեին:
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: