Մեկնարկում է Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացման ծրագրի 4րդ շրջափուլը

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, մեկնարկում է նոր ծրագիր՝ աջակցելով զարգացնել եւ ընդլայնել ձեռնարկատիրական հմտությունները, ստանալ ֆինանսական, հաշվապահական, ռիսկերի կառավարման, բանկերի հետ ճիշտ աշխատելու գիտելիքներ եւ վաճառքի ու ծառայությունների մատուցման կարողություններ։
Ծրագիրը բաղկացած է 5 շաբաթյա տարբեր դասընթացներից․
????ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ.
➡️Ձեռներեցության առաջխաղացում,
➡️Ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում,
➡️SMM հմտությունների զարգացում, սեփական արտադրանքը, ծառայությունները հանրայնացնելու կարողություններ,
➡️Սեփական արտադրանքի եւ ծառայությունների հանրայնացման համար լուսանկարչական, վիդեո, մոնտաժ իրականացնելու հմտություններ,
➡️Սպասարկման ոլորտում էթիկայի կանոններ, հաճախորդների հետ հաղորդակցման ճիշտ մոտեցումներ,
➡️Նոր շուկաներ գտնելու կարողություններ,
➡️Հաշվապահական, տնտեսաիրավական դասընթաց,
➡️Ֆինանսական գրագիտություն, ➡️ֆինանսական անվտանգություն, բանկերի հետ աշխատանք, վարկային հնարավորություններ եւ ռիսկերի ճիշտ գնահատում
❓Ինչպե՞ս դիմել․
Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը
Դիմելու վերջնաժամկետն է՝ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ը
Դասընթացներն անցկացվելու են շաբաթական երկու անգամ՝ շաբաթ և կիրակի օրերին։
Սիրով սպասում ենք ձեր հայտերին։
Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ։