Մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի երրորդ շրջափուլը
Հունիսի 13-ին մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի երրորդ շրջափուլը։


«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ աշխատելով ու աջակցելով ավելի քան 11000 արցախցի ընտանիքների։
—
«Կրթություն և վերականգնում. Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի մարտ ամսին։ Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ և աջակցել մեր ծրագրերին https://shorturl.at/YElSy։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ: