ՄեդիաԼաբիրինթոս. Նոյեմբերյանի աշակերտների նախաձեռնությունը
Նոյեմբերյանի ավագ դպրոցում մեր կազմակերպության կողմից ստեղծված Մեդիագրագիտության դասարան-ակումբի ակտիվ աշակերտներ Արտյոմ Հարությունյանը, Նինա Գիշյանը, Մարզելա Զալինյանը և Լառա Մանուկյանը մեկնարկել են ՄեդիաԼաբիրինթոս խաղը՝ իրենց գիտելիքները և փորձը փոխանցելու համար հասակակից ընկերներին։
Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում կազմակերպված մրցույթ-խաղի ընթացքում մասնակիցները կարող էին լաբիրինթոսից դուրս գալ միայն մեդիագրագիտությանն առնչվող հարցերին ճիշտ պատասխանելու և առաջադրանքները կատարելու դեպքում։ Արդյունքում առաջինը լաբիրինթոսը հաղթահարած մասնակիցները դառնում էին մրցույթի հաղթողներ և ստանում մրցանակներ։
Այս յուրահատուկ նախաձեռնությունը, որը ստեղծվել է «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում, կարողացավ միավորել համայնքի ավելի քան 25 երիտասարդների և հանդիսանալ մեդիագրագիտության գիտելիքները թարմացնելու հետաքրքիր հարթակ։
«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիրը իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ֆրիդըմ Հաուս իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ։
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.