«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնի հաջորդ կանգառը Տավուշի մարզն է

????«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնի հաջորդ կանգառը Տավուշի մարզն է։ Փառատոնի երրորդ օրը Նոյեմբերյան քաղաքում սկսվեց ծրագրի մասնակից աշակերտների կողմից նախաձեռնած քվեստ խաղով։
????Խաղի ընթացքում աշակերտները պատասխանում էին մեդիագրագիտությանն առնչվող հարցերի՝ հաղթահարելով քվեստի տարբեր փուլերը։ Խաղն ամփոփվեց ֆեյք լուրերի պոստերների մրցույթով, որի ընթացքում մասնակիցները ոչ միայն հորինում էին կեղծ լուրեր, այլ նաև քայլ առ քայլ նկարագրում դրանք ստուգելու և ճշտելու քայլերը:
Օրն ավարտեցինք մեր կազմակերպության «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում դեռ նախորդ տարին Նոյեմբերյանի ավագ դպրոցում բացված մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան ակումբում կինոդիտմամբ։
Ավագ դպրոցի աշակերտները դիտեցին և քննարկեցին «Ուշադրության կենտրոնում» Spotlight ֆիլմը, որը պատմում է Boston Globe օրաթերթի հետաքննող լրագրողների բացահայտած խնդիրների մասին։
➡️«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։