«ՄեդիաԴիտակ» կարողությունների զարգացման ճամբար. դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններ
ՄեդիաԴիտակ» կարողությունների զարգացման ճամբարի մասնակիցներն այսօր ձեռք բերեցին դրամաշնորհային ծրագրեր գրելու եւ իրականացնելու հմտություններ եւ գիտելիքներ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանի հմուտ ուղղորդմամբ։
Ակտիվ քննարկումների ընթացքում Սաթենիկը ներկայացրեց ծրագրեր գրելու նրբությունները, ճիշտ մոտեցումներն ու առանձնահատկությունները, որոնք աշակերտները կիրառելու են ծրագրի հաջորդած ամիսներին, երբ կմեկնարկի իրենց համայնքային ծրագրերի իրականացման փուլը։
Ճամբարի երկրորդ օրն ամփոփվեց Բունկեր խաղով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ցուցադրել բանակցային փաստարկված ելույթներ ունենալու իրենց կարողությունները։ Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ։
«ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում եւ THE SIGRID RAUSING TRUST institutional grant- ի աջակցության արդյունքում, իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։