«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի մեկնարկը տրվեց կարողությունների զարգացման ճամբարով
ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի մեկնարկը տրվեց կարողությունների զարգացման ճամբարով:
Մեդիագրագիտության ճամբարի ընթացքում Գեղարքունիքի և Տավուշի տարբեր համայնքների ավագ դպրոցների 40 աշակերտներ հնարավորություն կունենան ոլորտի լավագույն մասնագետների հետ քննարկել մեդիագրագիտության, քննադատական մտքի զարգացման ու մարդու իրավունքների հարցերը, սովորել և կիրառել փաստերի ստուգման գործիքներ և մեթոդներ, զարգացնել փաստերի ստուգման նոր հմտություններ, եւ վերջում նաեւ դրամաշնորհային ծրագրեր գրելու, իրականացնելու կարողություններ զարգացնել, քանի որ դասընթացներին հաջորդելու է աշակերտների կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման կարեւոր փուլը։
Դասընթացի առաջին օրը հագեցած էր ծանոթության, խմբային և ժամանցային խաղերով։ Մասնակիցների հետ հանդիպեց նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ներկայացնելով քննադատական մտքի զարգացման, կարեւորության հարցերը՝ որպես մեդիագրագիտության հիմք, հետաքրքիր քննարկումներով վերլուծական մտքի զարգացման գիտելիքներ փոխանցեց։
Ճամբարի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները` հնարավորություն տալ նաև իրագործել ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց համայնքներում մեդիագրագիտության, մարդու իրավունքների ու կրթական խնդիրների լուծմանը։
«ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի, THE SIGRID RAUSING TRUST institutional grant- ի աջակցության արդյունքում
եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։
եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։