«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիր
Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ «ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում բեմադրված «Ֆեյք լուրերի մամլո ակումբ» ինտերակտիվ ներկայացման երրորդ բեմադրությունը։ Ներկայացումն անցավ բուռն ու հետաքրքիր՝ հնարավորություն տալով Արարատի մարզի տարբեր համայնքների դեռահասների ակտիվ մասնակցել ներկայացման շրջանակում ծավալվող քննարկումներին և դերային խաղերին։
Սամսոն Մովսիսյանի թատերախմբի կողմից բեմադրված ներկայացումը հասցեագրում է մեդիամանիպուլացիաները և կեղծ լուրերը ստուգելու և դրանից խուսափելու մեթոդները և գործիքները՝ ինֆորմատիվ ներկայացումը համեմելով տիպիկ, հաճախ նաեւ գրոտեսկային կերպարների դերասանական զվարճալի խաղով և հումորով։
«ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։