«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» կարողությունների զարգացման ճամբար. վերջին օր

«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» կարողությունների զարգացման ճամբարի վերջին օրերին մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքային ծրագրերի գաղափարները, լսեցին առաջարկներ եւ ամփոփեցին ճամբարային օրերը՝ տպավորությունների օնլայն պատկերը հավաքելով ու գնահատելով։
Տուն վերադառնալուց հետո Տավուշի եւ Գեղարքունիքի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան ևս մեկ ամիս աշխատել ծրագրային գաղափարների զարգացման վրա՝ ավելի կատարելագործելով դրանք ու տեղայնացնելով համայնքների պահանջներին։
Ծրագրերի ընդունման վերջնաժամկետին հաջորդելու է ծրագրերի ընտրության և իրականացման կարևոր փուլերը։
✅ ️«ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում, THE SIGRID RAUSING TRUST  institutional grant- ի աջակցության արդյունքում և իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։