«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիր. օր երկրորդ
«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման ճամբարի երկրորդ օրը սկսվեց մեդիափորձագետ, լրագրող Տիրայր Մուրադյանի հետ հանդիպմամբ։
Հանդիպման ընթացքում Տիրայրը մասնակիցներին ներկայացրեց մեդիագրագիտության կարևորությունը, կեղծ լուրերը տարբերակելու հնարքները, սովորեցրեց կիրառել փաստերը ստուգելու գործիքներն ու մեթոդները։
Դասընթացի երկրորդ հատվածում աշակերտներն իրականացրեցին գործնական աշխատանքներ՝ կիրառելով փաստերի ստուգման գործիքներն ու ստացած հմտությունները։
«ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի և THE SIGRID RAUSING TRUST institutional grant-ի աջակցության արդյունքում
եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։
եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։