Մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբում ծրագրի շահառու Լիլիթ Գիշյանի նախաձեռնությամբ վերջին 5 ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան երկու տասնյակ միջոցառում
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի շրջանակում Նոյեմբերյանի ավագ դպրոցում բացված մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբում ծրագրի շահառու ուսուցչուհի Լիլիթ Գիշյանի նախաձեռնությամբ վերջին 5 ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան երկու տասնյակ միջոցառում։
Տիկին Գիշյանը քննադատական մտքի զարգացմանը և փաստերի ստուգման կարևորությանն ուղղված մի շարք հանդիպումներ է իրականացրել ակումբում։ Ինչպես նաև էքսկուրսիաների, խաղերի, մրցույթների և հանդիպում-քննարկումների միջոցով դասարան-ակումբի ակտիվ անդամների հետ հավաքագրել է Նոյեմբերյան համայնքի ավանդույթները, խոհանոցի գաղտնիքները,ծիսակարգերը, բարբառի առանձնահատկությունները, համայնքի ամբողջական պատմությունը և ամփոփել «Ո՞վ ենք մենք» առցանց գրքում։ Ավելի քան 25 աշակերտ ակտիվ մասնակցություն է ունեցել դասարան-ակումբում իրականացվող միջոցառումներին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոց տնօրեն տիկին Բուդաղյանին և ծրագրի շահառու ուսուցիչ տիկին Գիշյանին պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար։
——
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ_ի կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ: