«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիրը շարունակվում է

Կարևորելով մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության անհրաժեշտությունը, խրախուսելով մարզերում ապրող ուսուցիչներին և աշակերտներին համայնքային զարգացման գաղափարներ նախաձեռնելը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն երկրորդ տարին իրականացնում է «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիրը։
Այս անգամ ծրագրի շրջանակում նախատեսվում է մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբ բացել Արարատի մարզի դպրոցներից մեկում։
➡️Այսօր Երևանում մեկնարկեց ծրագրի առաջին փուլը՝ կարողությունների զարգացման դասընթացները, Արարատի մարզի ուսուցիչների և աշակերտների համար։
Մինչ ծրագրի մասնակից երիտասարդները ծանոթության խմբային խաղեր էին խաղում, ուսուցիչները «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Գայանե Աբրահամյանի հետ քննարկում էին մեդիագրագիտության կարևորությունը, հիբրիդային պատերազմների վտանգներն ու ձեւերը, կեղծ խոսույթների ազդեցություններն ու դրանց դեմ պայքարում ուսուցիչների էական դերը։
Օրվա երկրորդ կեսը նվիրված էր փաստերի ստուգման գործիքների և մեթոդների ուսումնասիրությունը։ Աշակերտները մեդիափորձագետ Արթուր Զաքարեի, իսկ ուսուցիչները՝ մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ պրակտիկ վարժություններով սովորեցին և ամրապնդեցին ապատեղեկատվությունը և կեղծ լուրերը ճանաչելու եւ ստուգելու կարողությունները։
—-
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ_ի կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։