«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում Արարատի մարզի աշակերտների համար նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի վերջին օրը սկսվեց բլոգեր Էվելինա Խանոյանի հետ հանդիպմամբ

«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում Արարատի մարզի աշակերտների համար նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի վերջին օրը սկսվեց բլոգեր Էվելինա Խանոյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում մասնակիցները բլոգերի հետ քննարկեցին սոցիալական ցանցերի վտանգները և հնարավորությունները:
Օրվա երկրորդ կեսը նվիրված էր ծրագրային գաղափարների շուրջ խմբային աշխատանքին, որն ամփոփվեց մեդիափորձագետ Արմեն Սարգսյանի հետ արդեն մշակված գաղափարների շուրջ քննարկմամբ:
Դասընթացին հաջորդելու է դրամաշնորհային գաղափարների մրցույթը, դրամաշնորհառուների ընտրությունն ու ծրագրերի իրականացման փուլերը:
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ_ի կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։