«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիրը շարունակվում է
Արարատի մարզի տարբեր համայնքների 20 ուսուցիչներն այսօր հնարավորություն ունեցան կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ քննարկել, թե ինչ մեթոդներ ու հնարքներ կիրառեն, որ զարգացնեն աշակերտների քննադատական միտքն ու տրամաբանությունը:
Ուսուցիչներին մեկ հարկի տակ համախմբել է «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացը, որի երկրորդ օրը մասնակիցները կարողացան իրենց գործընկեր Վանաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Չարխչյանի հետ դիտարկել մեդիագրագիտության դասավանդման փորձը աշխարհում և դրա առանձնահատկությունները:
—
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ_ի կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։