Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ
Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցների 20 ուսուցիչներն ու 40 աշակերտներն ավարտեցին «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական ծրագրի դասընթացների փուլը եւ առաջիկայում իրենց համայնքներում նախաձեռնելու են մեդիագրագիտության, քաղաքացիական կրթության ու քննադատական մտածողության զարգացման ճամբարներ եւ կրթական բազմազան ծրագրեր։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող մարզային կրթական այս նոր ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի եւ Տավուշի չորս դպրոցներում առաջիկայում նաեւ բացվելու է գեղեցիկ կահավորված եւ տեխնիկայով զինված ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ակումբ-դասարաններ – MILHUB-եր, որտեղ ծրագրային դրամաշնորհներ շահած ուսուցիչներն ու աշակերտներն իրենց հետաքրքիր գաղափարներն են կյանքի կոչելու՝ նպաստելով համայնքում մեդիագրագիտության եւ քաղաքացիական կրթության զարգացմանը։
Մեդրագրագիտության կարողությունների զարգացման այս ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Հոդված 3» ակումբի նախաձեռնությամբ` Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ