Մարիետա Թեմուրյանի հետ քննարկեցին մարդու իրավունքների խախտումները հոգեկան առողջության հաստատություններում
Մարդու իրավունքների խախտումները փակ և կիսափակ հաստատություններում շարունակում են մնալ «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողների քննարկման թեման։
Այս անգամ դպրոցի մասնակիցները Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի համակարգող Մարիետա Թեմուրյանի հետ քննարկում էին մարդու իրավունքների խախտումները հոգեկան առողջության հաստատություններում`հիմնվելով կազմակերպության կողմից պարբերաբար իրականացվող մշտադիտարկման արդյունքների ու այցերի ուսումնասիրությունների վրա։
—
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ: