Մարդու իրավունքների դպրոցի մեկնարկ
«Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի մեկնարկը տրված է։ Դպրոցի բացմանն ողջույնի խոսքով հանդես եկան «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Այս տարի դպրոցին ազատ ունկնդրի կարգավիճակով մասնակցելու հնարավորություն են ստացել նաև ավագ դասարանի այն աշակերտները, որոնք ապագայում իրավաբանական կրթություն են ստանալու։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։